ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ԱՀԿ-ն Հայաստանի հետ նոր ծրագրեր կիրականացնի
Առողջապահության նախարարությունում քննարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախանշվել առաջիկայում իրականացվելիք մի շարք նախագծեր:
Ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտել է համատեղ ծրագրերի կարևորությունն ու դրանց արդյունավետությունը բարձրացնելու հարցում վճռականությունը:
Եգոր Զայցևը կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի և իր անունից շնորհավորել է նախարար Թորոսյանին՝ պաշտոնում նշանակվելու առիթով, ապա հրավիրել հունիսին Տալլինում կայանալիք միջազգային հանդիպմանը, որի շրջանակներում քննարկվելու են առողջապահական ոլորտին առնչվող առանցքային հարցեր:
ՀՀ առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև համագործակցությունը ընթանում է երկամյա համագործակցության ծրագրերի շրջանակում: Համատեղ նախագծերից առանձնացվել են ծխելու դեմ պայքարի միջոցառումները և հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը:
«Անձամբ մեծապես շահագրգռված եմ, որ այդ օրենքն ընդունվի, ու այն հաստատ կընդունվի: Սակայն տուգանքների մասով հասարակական ընկալումը դեռ միանշանակ չէ, ուստի փոփոխություններին պետք է ավելի սահուն անցնել: Օրենքի նախագծում որոշ դրույթներ կվերանայվեն, և այն կուղարկվի խորհրդարան»,-շեշտել է նախարարը:
Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանն անդրադառնալով՝ Եգոր Զայցևը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է օժանդակել և հետազոտել, թե դրանց հետևանքով տարեկան որքան կորուստ է ունենում երկրի համախառն ներքին արդյունքը, և դրանց կանխարգելմամբ որքանով կարելի է տնտեսել այն: Հետազոտությունները կընդգրկեն Հայաստանի բնակչության սննդային սովորույթները, աղի՝ նորմայից ավելի օգտագործման հետևանքները և խոլեստերինի բարձր մակարդակը՝ հատկապես ռիսկային խմբերի մոտ:
Խիստ մտահոգիչ է գնահատվել Հայաստանում տրավմատիզմի հարցը՝ ամենատարբեր պատահարների հետևանքով բնակչության շրջանում վնասվածքների առաջացման խնդիրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ, հիմնվելով առկա ռազմավարության վրա, մեկնարկ տալ նոր ծրագրի՝ աշխատելով Կրթության և գիտության նախարարության ու ճանապարհային ոստիկանության հետ՝ կենտրոնանալով հատկապես երեխաներին առնչվող խնդիրներին: «Վթարների վիճակագրության մեջ կարևոր է սկսել դիտարկել, թե որ դեպքերում են տուժողներն ամրագոտին կապած եղել, որ դեպքերում են երեխաները մեքենայում մանկական աթոռակի մեջ եղել»,-նկատել է առողջապահության նախարարը:
Արսեն Թորոսյանն ու Եգոր Զայցևը լուրջ քննարկում են ունեցել նաև Հայաստանում ապահովագրական ծրագրերի ընդլայնման շուրջ: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը խոստացել է աջակցել խորհրդատվությամբ, որպեսզի ապահովագրության բաղադրիչը երկրում ընդլայնվի և առավել սահուն լինի:
Բուժքույրերի վերապատրաստման նոր ծրագիր ևս նախանշվել է՝ շեշտելով նրանց վերաորակավորման և մասնագիտական պարտականությունների ավելացման հարցը:
Հեպատիտի տարածման կանխարգելման և հիվանդացության վիճակի հետազոտության, անտիբիոտիկների անհարկի կիրառման դեպքերը կրճատելու ուղղությամբ նույնպես համատեղ քայլերի պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Ընդգծվել է, որ Հայաստանը լուրջ առաջընթաց ունի մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերը կրճատելու առումով, ինչի մասին վիճակագրությունն է փաստում:
26.05.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







